G20-Ը ԼՈՆԴՈՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Տնտեսություն
12:51 05/09/2009

G20-Ը ԼՈՆԴՈՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

«Մեծ քսանյակի» (G20) երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարներն այսօր Լոնդոնում կանցկացնեն երկօրյա նիստերի հիմնական հանդիպումները, որտեղ կշարունակեն քննարկել հակաճգնաժամային չափորոշիչները, միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխումները:

Օրակարգի առաջին փուլում`  աշխատանքային ընթրիքի  ժամանակ, քննարկման թեման է դարձել միջազգային ֆինանսական իննստիտուտների դերը : Մեծ քսանյակի շաբաթ օրվա քննարկումները կանցնեն Լոնդոնի հենց կենտրոնում գտնվող Ելիզավետա Երկրորդ թագուհու անվան կոնֆերանս-կենտրոնում: Համաժողովն իր ելույթով կբացի Բրիտանիայի ֆինանսների նախարարը, ով դեռևս օգոստոսի վերջին արդեն հաստատել էր օրակարգն ու այն բաժանել իր գործընկերներին:


«Ես առաջարկում եմ, որ երկրորդ լսումները` շաբաթ առավոտյան, նվիրված լինեն մակրոտնտեսական կոնյուկտուրային և նոր չափորոշիչներին, որոնք անհրաժեշտ են տնտեսության վերականգնման համար: Ես նաև առաջարկում եմ, որ մենք քննարկենք, թե ինչպես միջնաժամկետ հեռանկարում ապահովել գլոբալ կայուն բարձր աճ և ինչ առաջընթացի մենք կարող ենք հասնել կլիմայի փոփոխության դեմ պայքարում` դեկտեմբերին Կոպենհագենում կլիմայի վերաբերյալ ՄԱԿ-ի անցկացվող գագաթաժողովի նախաշեմին»,-ասել է Դարլինգը:

Դրանից հետո հանդիպման մասնակիցներն ընդմիջում կանեն լուսանկարվելու` խմբակային լուսանկարման ավանդույթը չխախտելու համար:

Շաբաթ օրը, հանդիպման երրորդ նիստը կվերաբերի միջազգային ֆինանսական համակարգի ամրացմանն ուղղված անհրաժեշտ քայլերին»,-նշել է Բրիտանիայի ֆինանսների նախարարը:
Placeholder
G20-Ը ԼՈՆԴՈՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ