ԽՈԶԻ ԳՐԻՊ. ՀԵՐԹՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆն Է
Առողջություն
10:19 05/09/2009

ԽՈԶԻ ԳՐԻՊ. ՀԵՐԹՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆն Է

Չինաստանի քոլեջներից մեկում 35 ուսանող հիվանդացել է Ա գրիպով: Բոլոր վարակվածների առողջական վիճակը կայուն է, նրանց կյանքին դեռևս վտանգ չի սպառնում:

Բժշկական հետազոտությունն անցկացվել է մայրաքաղաքի վարչական արվարձան Սիչուանի Չենդու քաղաքում, հետազոտվել է աշակերտական ու դասախոսական ողջ կազմը: Տեղական «Սինխուա»-ի հաղորդմամբ, հետազոտվել է 1200 մարդ: Այն ուսանողները, ում մոտ նկատվել են հիվանդության գաղտնի նախանշաններ և նրանք, ում հետ այդ ուսանողները սերտ շփման մեջ են գտնվել, մեկուսացվել են:

Հիշեցնենք, որ Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով` A/H1N1 վարակից աշխարհում մահացածների թիվը հասել է 3100-ի հազարի, իսկ վարակվածների թիվը` 270 հազարի:
Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ այն երկրներում, որտեղ հայտնաբերվել է խոզի գրիպ, մոնիտորինգը շարունակվում է:

Ռուսաստանում` օգոստոսի 26-ի դրությամբ, հիվանդների թիվը հասել է 211-ի: Նրանց թվում շատ են այն մարդիկ, ովքեր հանգստացել են արտասհմանում:
Placeholder
ԽՈԶԻ ԳՐԻՊ. ՀԵՐԹՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆն Է