ԱՆ-Ն «ԿՀԵՏԵՎԻ» ԱՀԿ-ԻՆ.  ՊԱՅՔԱՐ Ա ԳՐԻՊԻ ԴԵՄ
Առողջություն
11:15 05/09/2009

ԱՆ-Ն «ԿՀԵՏԵՎԻ» ԱՀԿ-ԻՆ. ՊԱՅՔԱՐ Ա ԳՐԻՊԻ ԴԵՄ

Գրիպի A H1N1 վիրուսային վարակի կանխարգելման աշխատանքներն արդյունավետ և լիարժեք կազմակերպելու նպատակով մեր հանրապետությունում կներդրվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ներկայացված նորությունները և մոտեցումները: Այս մասին Panorama.am-ին ասաց առողապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը:

Նրա խոսքերով, ելնելով աշխարհում գրիպի A H1N1 վիրուսային վարակի լարված համաճարակային իրավիճակից` ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի գրասենյակի կողմից օգոստոսի 25-26-ը Դանիայում` Կոպենհագենում, անցկացվել էր գրիպի A H1N1 վիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված խորհրդաժողով:

Ինչպես նշեց նախարարի օգնականը, խորհրդաժողովին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը` առողջապահության նախարարության մասնագետների կազմով:

Նշենք, որ խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր` արտակարգ իրավիճակների ժամանակ հոսպիտալների պատրաստվածութուն, վարակի հսկողություն, գրիպի A H1N1 վիրուսային վարակի համաճարակաբանական հսկողություն և այլ կարևոր առողջապահական խնդիրներ:
Placeholder
ԱՆ-Ն «ԿՀԵՏԵՎԻ» ԱՀԿ-ԻՆ. ՊԱՅՔԱՐ Ա ԳՐԻՊԻ ԴԵՄ