Հայ-թուրքական համատեղ հուշարձա՞ն
Քաղաքական
12:23 05/09/2009

Հայ-թուրքական համատեղ հուշարձա՞ն

Սվասի կոնգրեսի 90 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը խոսել է հայ-թուրքական համատեղ հուշարձան կառուցելու գաղափարի մասին:

«Այս պահին դեռ որևէ նախագիծ չկա: Սակայն նման մտադրություն կա. արդյո°ք հնարավոր է համատեղ հուշարձան կանգնեցնել: Իհարկե, հնարավոր է: Անցյալում նույնիսկ Թուրքեշն էր այդպիսի բան առաջարկում»,- ըստ թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթի` ասել է Էրթուղրուլ Գյունայը:

Նշենք, որ Ալփասլան Թյուրքեշը եղել է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թև հանդիսացող «Ազգայնական ճակատ» կուսակցության առաջնորդը:
Թուրք նախարարը նշել է նաև, որ իրենք իրենց շուրջը գտնվողներին բարեկամաբար պետք է նայեն:

«Մեր երկրի ներսում էլ, դրսում էլ ցանկանում ենք, որ խաղաղություն տիրի: Իսկ ո°րն է դրա ճանապարհը. ընդհանուր հուշարձանները, համատեղ գիտական աշխատանքները, մշակութային կապերի զարգացումը: Այս ամենի ուղղությամբ պետք է աշխատենք»,- կոչով հանդես է եկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարը:
Placeholder
Հայ-թուրքական համատեղ հուշարձա՞ն