«ԱԶԴ »ՓՐՈԴԱՔՇՆ. ԿՍՏԵՂԾՎԻ ՖԻԼՄԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Մշակույթ
15:13 07/09/2009

«ԱԶԴ »ՓՐՈԴԱՔՇՆ. ԿՍՏԵՂԾՎԻ ՖԻԼՄԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

«Ազդ» Փրոդաշքնը մտադիր է Հայաստանի ողջ պատմական տարածքը ներկայացնել ֆիլմերի տեսքով, որոնք պատմական Հայաստանի մասին պատմող ֆիլմաշար կկազմեն: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ազդ փրոդաքշն»-ի հիմնադիր, պրոդյուսեր, ռեժիսոր Հայկ Հարությունյանը:

Ռեժիսորի խոսքով, այժմ ավարտվում են «Ջավախք»-ի մասին պատմող ֆիլմի նկարահանման աշխատանքները: Այն վերջնականապես պատրաստ կլինի հունվարին: Բացի այդ, վերջին փուլում է գտնվում «Հայաստան» վերնագրով` բուն Հայաստանի մասին պատմող ֆիլմը:

«Վերջինս լինելու է տուրիստական ուղղվածության: Արդեն նկարահանել ենք «Արևմտյան Հայաստան» և «Ղարաբաղ» ֆիլմերը: Բացի սրանցից, լինելու է նաև համշենահայերի մասին պատմող ֆիլմ: Այսինքն` ներկայացնելու ենք ամբողջ պատմական Հայաստանի տարածքը` լիարժեք: Ներկայում Ռուսաստանում գտնվող նկարահանող խումբը զբաղվում է Ռուսաստանի հայերի մասին պատմող ֆիլմի նկարահանման աշխատաներով»,-ասաց Հ. Հարությունյանը:

Փրոդաքշնի հիմնադրի խոսքերով, իրենց բոլոր աշխատանքների մեջ մեկ ընդհանուր «massage»` հաղորդագրություն կա. ֆիլմերի միջոցով Հայաստանն ու հային ներկայացնել մարդկանց, ովքեր, «ընդհանրապես չգիտեն, թե Հայաստանն ինչ է, ովքեր են եղել հայերը»: Իսկ այդպիսի մարդկ, ըստ Հ. Հարությունյանի, շատ-շատ են: Բացի այդ, ընկերույթունը նպատակ ունի հայ երիտասարդին, «էմոցիոնալ ու մատչելի» կերպով ցույց տալ, պատմական Հայաստանի տարածքները: «Օրինակ` Ջավախք ասելով՝ պատկերացնում ես Հայոց պատմության դասագրքի էջեր, Զաքարյան եղբայրներին, Թմկաբերդի առումը, Փարվանան, Թամար թագուհուն և Էրզրումի գաղթը: Այն տեսնելով հասկանում ես, որ նրա պատմության էջերը պետք է լինեին ավելին` շատ ավելին… որովհետև և ոչ մի դասագրքում չես գտնի Գիմբիրդեցի մամիկի քառասյուն օդայի մասին, երբ քայլում ես խոտերի միջով և միայն հետո հասկանում, որ դա տանիք է...»,-նկատեց Հ. Հարությունյանը:

«Ազդ» Փրոդաքշն ի հիմնադիրը նշեց, որ հետագայում նպատակ կա այդ ֆիլմերը մի մեծ «կտավ» դարձնել, ի վերջո, նպատակ կա հավաքածու ստեղծել` նախնական` «Ամբողջ Հայաստան» անվանումով:

Նշենք, որ «Ազդ Փրոդաքշնը» հիմնադրվել է 1997 թվականին, նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ: Վերջին երեք տարիների ընթացքում նկարահանում է պատմական Հայաստանը ներկայացնող ֆիլմերի շարք: Արդեն պատրաստել են «Բարի գալուստ Ղարաբաղ», «Արևմտյան Հայաստան», ինչպես նաև «Նոյան տապանի առեղծվածը» ու Կիլիկիայի մասին ֆիլմերը:

Placeholder
«ԱԶԴ »ՓՐՈԴԱՔՇՆ. ԿՍՏԵՂԾՎԻ ՖԻԼՄԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ