ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՍԵԶՈՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մշակույթ
10:31 07/09/2009

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՍԵԶՈՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ռուսաստանում հայկական մշակույթի սեզոնների շրջանակներում` սեպտեմբերի 11-14-ը, Երևանի կամերային թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Կրասնոդարում, իսկ սեպտեմբերի 15-19-ը «Կատուներ» ջազ համույթը կհյուրընկալվի Սանկտ Պետերբուրգում և Կալինիգրադում:

Ինչպես Panorama.am-ին թղթակցին ասաց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը, այս տարվա ընթացքում Ռուսաստանում հայկական մշակույթի սեզոնների շրջանակներում այլ միջոցառումներ ևս նախատեսված են:

Նշենք, որ գարնանը հայկական մշակույթի սեզոնների շրջանակներում Մագնիտորսկում բացվել է Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել է ռեժիսորի 40 աշխատանք` հիմնականում կոլաժներ, բանտում գտնվելու տարիներին արված նկարներ և այլն:
Placeholder
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՍԵԶՈՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ