Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր մեկնարկում է «Ես մարդ եմ» խորագրով մարդու իրավունքների և խաղաղության հարավկովկասյան ֆիլմերի փառատոնը:
Երրորդ անգամ անցկացվող շրջիկ փառատոնը կազմակերպվել է Վրաստանի «Բաց Հասարակություն» և գերմանական Հայնրիխ Բյոլի անվան հիմնադրամների աջակցությամբ: Հարավային Կովկասում շրջող ֆիլմերն ընտրվում են չեխական «Մեկ աշխարհ» վավերագրական ֆիլմերի փառատոնից 11 հոգանոց ժյուրիի կողմից:
«Ես մարդ եմ» փառատոնն այս տարի Հայաստանում կայցելի 6 քաղաքներ, ինչպես նաև Արցախ: Սեպտեմբերի 10-12-ը այն կհյուրընկալվի Եղեգնաձորում, 14-16-ը՝ Նոյեմբերյանում, 18-20-ը՝ Վանաձորում, 22-24-ը՝ Կապանում, 28-30-ը՝ Ստեփանակերտում: Հոկտեմբերի 2-4-ը հարավկովկասյան վավերագրական ֆիլմերի փառատոնը կայցելի Հադրութ, իսկ 9-11-ը կանգ կառնի մայրաքաղաք Երևանում:
«Ես մարդ եմ» փառատոնն իր եռօրյա ցուցադրություններով կշրջի նաև հարավկովկասյան 25 բնակավայրերում, այդ թվում՝ Բաքվում և Թբիլիսիում: Ամենուր ֆիլմերի ցուցադրություններից հետո կկազմակերպվեն քննարկումներ:

Placeholder