ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ «ՎԵՐԱԴԱՐՁԻ» ՓԱՌԱՏՈՆԸ
Մշակույթ
13:08 08/09/2009

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ «ՎԵՐԱԴԱՐՁԻ» ՓԱՌԱՏՈՆԸ

Այս տարի սեպտեմբերի 22-ին կմեկնարկի «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 24-ը: Արդեն 3-րդ անգամ անցկացվող փառատոնի ընթացքում կկազմակերպվի 6 համերգ: Ինչպես հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայոնւթյան հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը, փառատոնին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք կժամանեն հայ երաժիշտներ` աշխարհի տարբեր անկյուններից:

Նա նշեց, որ փառատոնի բացմանը հանդես կգա վերադարձի փառատոնային նվագախումբը` դիրիժոր Արամ Թալալյանի գլխավորությամբ: Փառատոնի բացմանը հանդես կգան մեցո-սոպրանո Ջուլիետա Գալստյանը (մեծանույն հայ երգչուհի Հայկանուշ Դանիելյանի ծոռնուհին, Շվեյցարիա), Միքայել Բալյանը Գերմանիայից (կլավեսին): Երևանյան հանդիսատեսը կարող է լսել հայտնի ջութակահարներ Գրաֆ Մուրժայի և Նինա Սարափյանի ելույթները, սաքսոֆոնահար Կորյուն Ասատրայնին և ակորդեոնահար Էնրիկե Ուգարտեին, սոպրանո Արաքս Դավթյանին և մենակատարների պետական համույթին` Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ:

«Վերադարձի փառատոնի» փակումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին` դաշնակահար Վահագն Պապյանի ու դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթներով:
Նշենք, որ «Վերադարձի» փառատոնը նախաձեռնել և իրականացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Placeholder
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ «ՎԵՐԱԴԱՐՁԻ» ՓԱՌԱՏՈՆԸ