Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
17:13 08/09/2009
ՄԱԿ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ԱՐԺՈՒՅԹ ՍՏԵՂԾԵԼ, ՈՐԸ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԴՈԼԱՐԻՆ
ՄԱԿ-ի` զարգացման և առևտրի վերաբերյալ ամենաթարմ զեկույցում արմատական եզրահանգում է արտահայտվում այն մասին, որ աշխարհում ստեղծված արժույթային համակարգը արդյունավետ չէ, համաշխարհային տնտեսությունն արգելակում է և ֆինանսատնտեսական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկն է: Եզրահանգումը հետևյալն է` դոլարի դերը որպես համաշխարհային պահուստային արժույթ, պետք է վերանայել, գրել է բրիտանական «Թելեգրաֆ» թերթը:
Պարբերականը նշել է, որ մի շարք երկրներ, այդ թվում Չինաստանն ու Ռուսաստանը քննադատել են համաշխարհային ֆինանսական ճարտարապետությունը, որը հիմնվում է դոլարի վրա` որպես համաշխարհային պահուստային արժույթ:
Զեկույցն առաջարկում է ստեղծել մի նոր համակարգ, որը կկարգավորի փոխարժեքը և կենտրոնական բանկերին կպարտավորեցնի ինտերվենցիա կատարել` սեփական արժույթի աջակցության կամ թուլացման համար:
Զեկույցի հեղինակներից Դեթլեֆ Կոտտեն վստահեցրել է. «Դոլարի փոփոխությունը արհեստական արժույթով կարող է միջազգային առևտրի անհավասարակաշռվածության հետ կապված շատ հարցեր լուծել»:
Փորձագետները կարծիք են հայտնել, որ խոշոր և կայուն առևտրային շահույթ ունեցող երկրները, ինչպես ասենք Չինաստանն ու Գերմանիան են, պետք է շարունակեն սեփական տնտեսությունները առաջ տանել ներքին պահանջարկի համար, ինչը հնարավորություն կտա սեփական տնտեսության մեջ վերացնել անհավասարությունը:

Placeholder