«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈԴՊՐՈՑԻ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԿՎԱՐԻ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՔՇԻՇՏՈՖ ԶԱՆՈՒՍԻՆ
Մշակույթ
17:01 08/09/2009

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈԴՊՐՈՑԻ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԿՎԱՐԻ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՔՇԻՇՏՈՖ ԶԱՆՈՒՍԻՆ

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնած «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցի 2009-2010 ուս տարվա առաջին դասընթացը կվարի լեհ հանրահայտ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին: Այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը:

Նա նշեց, որ շատ ուրախ է այսօր Հայաստանում հյուրընկալել ամենխոշոր արվեստագետներից մեկին:

«Մենք համոզված ենք, որ Քշիշտոֆ Զանուսիի դասընթացը ևս կկրի պրակտիկ բնույթ, իսկ մեր ուսանողները շատ բան կսվորեն հանրահայտ կինոռեժիսորից»,- հավելեց նա:

Կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին նշեց, որ շատ շնորհակալ է հրավիրվելու համար և շատ ուրախ է, որ աշխատելու է երիտասարդների հետ:

«Ես համոզված եմ, որ դասընթացները կկրեն պրակտիկ բնույթ: Երիտասարդները կնկարահանեն 3 րոպեանոց ֆիլմ, որոնց նկարահանման աշխատանքներին փորձելու եմ ուղղություն ցույց տալ»,- ասաց նա:

Դասընթացը կանցկացվի սեպտեմբերի 8-ից 15-ը: Նշենք, որ «Ոսկե ծիրան» բարձրագույն դպրոցը 2009-2010 ուս տարվա համար օգոստոսի 1-ին հայտարարել էր ընդունելություն: Դպրոցում ուսանելու համար դիմել էին 85 հոգի, որից 70-ը Հայաստանից, իսկ 15-ը` արտերկրից` Վրաստանից, Թուրքիայից, Պարսկաստնից, Ռուսաստանից, Ռումինիայից և Մոլդովայից: Նախանական ընտրության և հարցազրույցների արդյունքում 8 ուսանողներ ընդունվել են կինոդպրոց` մեկ տարի ժամկետով: Արտասահմանյան վարպետների դասերին նրանց կմիանան նաև արտասահմանցի ուսանողների և կինոդպրոցի նախորդ տարվա դասընթացների լավագույն մասնակիցները:

Քշիշտոֆ Զանուսին Եվրոպական կինոյի հեղինակավոր անուններից է: Նա նկարահանել է բազմաթիվ վավերագրական, խաղարկային կինոֆիլմեր և հեռուսաֆիլմեր թե Լեհաստանում, թե արտասահմանում: Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցի առաջին վարպետության դասերը անցկացրել է Ատոմ Էգոյանը, իսկ երկրորդ դասընթացը`Աբբաս Քիառոստամին:
Հավելենք, որ Քշիշտոֆ Զանուսի վարպետության դասերը կազմակերպվել են Հայաստանում Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ: Այս ծրագրին աջակցում է նաև ՀՀ մշակույթի նախարարությունը:
Placeholder
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈԴՊՐՈՑԻ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԿՎԱՐԻ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՔՇԻՇՏՈՖ ԶԱՆՈՒՍԻՆ