ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ Ա ԳՐԻՊՈՎ ԱՐԴԵՆ ՎԱՐԱԿՎԵԼ Է 12 ՄԱՐԴ
Կրթություն, գիտություն
10:37 09/09/2009

ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ Ա ԳՐԻՊՈՎ ԱՐԴԵՆ ՎԱՐԱԿՎԵԼ Է 12 ՄԱՐԴ

Մոլդովայում Ա գրիպով վարակված լինելու վերջին դեպքը հաստատվել է Քիշենեվի 19-ամյա բնակչուհու մոտ:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, նա վերջերս է եկել Բուլղարիայից և, անմիջապես դիմել է շտապօգնության ծառայությանը` գլխացավի և բարձր ջերմության գանգատներով:

Նրան հոսպիտալացրել են Տոմա Չորբեի անվան հանրապետական համաճարակաբանության հիվանդանոցում: Այժմ հիվանդին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն: Բացի այդ, հետազոտվել են այն մարդկ, ովքեր շփվել են հիվանդի հետ:
Մինչ օրս Մոլդովայի ազգային լաբորատորիայում հետազոտվել է Ա գրիպով ` (H1N1) վարակված լինելու կասկածով 89 դեպք: 75 դեպքում թեստը բացասական արդյունք է տվել, իսկ 12-ը հաստատվել է: Նշենք, որ ևս 2 կասկածելի դեպք հետազոտվում է:

Placeholder
ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ Ա ԳՐԻՊՈՎ ԱՐԴԵՆ ՎԱՐԱԿՎԵԼ Է 12 ՄԱՐԴ