Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առողջություն
15:49 09/09/2009
«ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԸ ՎԱՂՎԱՆԻՑ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ
Սանկտ Պետերբուրգում վաղը սկսվելու են A/H1N1 (խոզի գրիպ) վիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որոնց մասնակցելու են 150-200 կամավորներ: Այդ մասին հայտարարել է ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության «Միկրոգեն» պետական միավորման մամուլի քարտուղար Տիմոֆեյ Պեշկովը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Այժմ ավարտվել են «կենդանի» պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումները, իսկ արդեն կլինիկական փորձարկումները կսկսվեն սեպտեմբերի 10-ին` Սանկտ Պետերբուրգում», - հավելել է Պեշկովը:
Նրա խոսքերով, կլինիկական փորձարկումների անցկացման հետ կապված ոչ մի խնդիր չի առաջանա: «Բոլոր կամավորներն արդեն որոշվել են: Մեզ մոտ դա մշակվել էր դեռ 2005-ին, երբ մենք փորձարկեցինք թռչնի գրիպի պատվաստանյութը», -հավելել է նա:
Այս պահի դրությամբ Ռուսաստանի տարածքում հայտնաբերված է «խոզի գրիպով» վարակված 320 մարդ: Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գ. Օնիշենկոն հայտարարել է, որ լավ է` երեխաներն այդ գրիպով չեն վարակվել:
Նկատենք, որ չնայած հարևան երկրներում «խոզի գրիպով» վարակվածների թիվը գնալով ավելանում է, բայց Հայաստանում վարակվածության դեպքերի մասին տեղեկատվություն դեռևս չկա:

Placeholder