Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանում հոկտեմբերի 3-6-ն առաջին անգամ կանցկացվի «ReAnimania» միջազգային անիմացիոն ֆիլմերի կինոփառատոնը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին:
Նա նշեց, որ «ReAnimania» երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնին կմասնակցեն 31 երկրներ` Ֆրանսիա, Ռուսաստան, Հայաստան, Միացյալ թագավորություն, Հնդկաստան, Ֆինլանդիա, ԱՄՆ, Իտալիա, Մալի, Լիտվա, Խորվաթիա, Լեհաստան, Բելառուս, Ուկրաինա, Սլովենիա, Ավստրալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Լիբանան, Սիրիա, Ճապոնիա, Պորտուգալիա, Էստոնիա, Իսրաել, Շվեդիա, Իրան, Արգենտինա, Կանադա, Եթովպիա, Բելգիա:
Նա նշեց, որ փառատոնին մասնակցելու համար ներկայացվել է մոտ 250 ֆիլմ, սակայն ստացած ֆիլմերից խորհրդի որոշմամբ փառատոնի մրցութային ծրագրերին կմասնակցեն 5 լիամետրաժ և 100 –125 կարճամետրաժ, ուսուցողական, ավարտական ֆիլմեր:
Փառատոնի ծրագրերի գեղարվեստական ղեկավար Արծվի Բախչինյանը նշեց, որ փառատոնի ընթացքում լինելու են 4 լիամետրաժ ֆիլմի պրեմերաներ` «Վալս Բաշիրի հետ» (ռեժ. Արի Ֆոլման, Իսրայել), «Սիտան բլյուզ է երգում» (ռեժ. Նինա Փեյլի, ԱՄՆ) «Հիմարներ և հրեշտակներ» (ռեժ. Բիլ Փլիմփթոն, ԱՄՆ), «Պերսեպոլիս» (ռեժ. Մարժան Սատրապի և Վինսենտ Պարոնու, Ֆրանսիա):
Նրա խոսքերով, փառատոնի ընթացքում լինելու է մրցութային ծրագրեր հետևյալ անվանակարգերով`լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն լիամետրաժ ֆիլմ, լավագույն ավարտական ֆիլմ, լավագույն հեռուստատեսային սերիալ, լավագույն ուսոցողական ֆիլմ:
Արծվի Բախչինյանի տեղեկացմամբ, փառատոնի կարևորագույն մասն է կազմում հատուկ ծրագրերը, որոնց մեջ մտնում են ռետրոսպեկտիվների ցուցադրությունները, հետահայաց ցուցադրությունները, մանկական ծրագրերը և այլն: Նա նշեց, որ մանկական ծրագրի ընթացքում կցուցադրվեն Միշել Օսելոյի և Թոմ Մորի ֆիլմերը: Մանկական ծրագրի հովանավորն է ՎիվաՍել ՄՏՍ-ը:
Հատուկ ծրագրում կընդգրկվի նաև բրազիլական ծրագիրը, անիմացիայի վարպետներ շարքը, որը նվիրված է ծավալային անիմացիայի հիմնադիր Ալեքսանդր Շիրյաևին: Փառատոնի ընթացքում ներկայացվելու է գերմանական անիմացիայի 100-ամյակին նվիրված ծրագիր, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող իտալացի անիմատոր Բրունո Բոցետտոյի ստեղծագործական նվաճումները նշանավորող ծրագիրը։ Փառատոնի շրջանակներում ներկայացվելու են նաև համաշխարհային անիմացիայի լավագույն նմուշները՝ սկսած 1960-ականներից մինչև մեր օրերը` Annecy կինոփառատոնի պաշտոնական արխիվներից տրամադրած: Կկազմակերպվի նաև Հայկական անիմացիոն ֆիլմերի հետահայաց ցուցադրություն` նվիրված առաջին հայկական անիմացիոն «Շունն ու կատուն» ֆիլմի էկրան բարձրանալու 70 ամյակին:
Նա նաև հայտնեց, որ փառատոնի ընթացքում կանցկացվնեն սեմիներներ` հետևյալ թեմաներով`«Անիմացիայի արտադրություն (պրոդյուսերություն) Մաքս Հաուարդ, ավանդական երկչափ (2D) անիմացիա, որի դասավանդողը կլինի Յոշի Թամուրը, ինչպես նաև եռաչափ (3D) անիմացիա (ոչ համակարգչային) , որի կվարի Մելանի Բեյսվենգերը:
Փառատոնի ընթացքում կանցկացվեն նաև «Անիմացիոն արվեստի նմուշները» և «Պատկերապատում» խորագրով ցուցահանդեսները:

Placeholder