ԲՐԱԶԻԼԱՀԱՅ ԴԵՐԱՍԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Մշակույթ
11:19 11/09/2009

ԲՐԱԶԻԼԱՀԱՅ ԴԵՐԱՍԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է բրազիլահայ հայտնի դերասան, Ռիո դե Ժանեյրո քաղաքի ավագանու փոխնախագահ Ստեփան Ներսեսյանին, ով առաջին անգամ ճանաչողական այցով գտնվում է պատմական հայրենիքում, տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել արվեստագետի և քաղաքական գործչի հայանպաստ գործունեությունը և նշել է, որ Հայաստանը կարեւորում է Բրազիլիայի հետ համագործակցության զարգացումը, որում իր նշանակալի դերն ունի հայ համայնքը:

Ստեփան Ներսեսյանը համոզմունք է հայտել, որ այցելությունը նոր լիցք կհաղորդի իրեն` հայանպաստ աշխատանքները շարունակելու գործում: Զրուցակիցներն անդրադարձել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու խորացմանը, Հայաստանի և Բրազիլիայի միջև արվեստի ու մշակույթի ոլորտում համագործակցությանը: Հայազգի դերասանին ուղեկցել է նաև Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսը:

Placeholder
ԲՐԱԶԻԼԱՀԱՅ ԴԵՐԱՍԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ