Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաղաքական
15:15 11/09/2009
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԲԱԽՎՈՒՄ ԵՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՇՈԿԻ ՄԱՏՆՎՈՒՄ
Ադրբեջանում հետաքրքիր բացահայտում են արել, որի հետևանքները կարող են խիստ ծանր լինել:
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեղեկություն, որտեղ մասնավորապես ասված է. «Հռոմում` Կոլիզեումի հարևանությամբ գտնվող Պոմպեյի պատերին ամրացված քարտեզի վրա, ադրբեջանական տարածքաներն ամբողջությամբ ներկայացված են որպես հայկական»:
Ադրբեջանցիները հայտնաբերել են, որ այս պաստառը փակցված է դեռևս 2006 թվականից և կոչ են արել «Ադրբեջանի համապատասխան մարմիններին այս փաստի առնչությամբ ձեռնարկել լուրջ քայլեր»:
Այս առնչությամբ ադրբեջանական տեղեկատվությունն այսքանով էլ սպառվում է: Անտիկ դարաշրջանի պատմական քարտեզներում իրենց չհայտնաբերած ազգի ներկայացուցիչները «պատմական անարդարությունը» վերականգնելու որևէ գործուն միջոց չեն առաջադրել: Հավանաբար հասկացել են իրավիճակի անելիանելիությունը:
Իսկ իրավիճակն այդպիսին է, որովհետև անտիկ շրջանի պատմությունը միայն պաստառով չէ, որ սահմանափակվում է: Հռոմեական կայսրության քարտեզի բնօրինակը, որը պատկերված է վերը նշված պաստառում, պատկերված է նաև Կոլիզեումի քարե պատերին, և այնտեղ քարի վրա` դեռևս 1-ին դարում, արձանագրվել է, որ Հռոմի արևելյան հզորագույն հարևանը Հայաստանն է: Սա է պատմական իրողությունը, որ այդքան զայրացնում է ադրբեջանցիներին և «համապատասխան քայլեր ձեռնարկելու» մղում է առաջացնում:
Հասկանալի է, որ տվյալ դեպքում միակ քայլը Կոլիզեումն ապամոնտաժելն է: Սակայն սա էլ ելք չէ: «Քանի դեռ Կոլիզեումը կանգուն է, կանգնուն կմնա նաև Հռոմը, Կոլիզեումը վերանա` կվերանաը նաև Հռոմը ու նրա հետ` ողջ աշխարհը»,- ազդարարում է 8-րդ դարի հռոմեկան քարե արձանագրությունը: Հուսով ենք, ադրբեջանցիներն իրենց ստահոդ պատմությունը կեղծելու նպատակով աշխարհը կործանելու քայլ չեն ձեռնարկի:

Placeholder