Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր մեկնարկում է Երևանյան 3-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 23-ը:
Փառատոնի սկիզբն ազդարարվելու է Տ. Մանսուրյանի (Պարտիտա, Կոնցերտ ալտի և նվագախմբի համար թիվ 2) և Շոստակովիչի (Սիմֆոնիա թիվ 5) գործերի կատարումներով: Հանդես են գալու վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար հանդես է գալու տաղանդաշատ ալտահար Քիմ Քաշքաշյանը (ԱՄՆ), ով Հայաստան է ժամանել 14 տարվա բացակայությունից հետո:
Նշենք, որ փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:

Placeholder