Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
15:11 15/09/2009
«ԻՄ ԱՐՅԱՆ ՄԵՋ ՀՈՍՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ» ԱՍԵԼ Է ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանին, ով այսօր բացառիկ մենահամերգ կունենա Երևանում: Ողջունելով մեծանուն կոմպոզիտորին` նախագահ Սարգսյանն ասել է.
«Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ` մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկին, ով մեծ ավանդ ունի 20-րդ դարի երկրորդ կեսի համաշխարհային երաժշտության մեջ: Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ է նաև մեր ժողովուրդն առավել ճանաչելի դառնում աշխարհին: Մեր ժողովուրդը սիրում եւ հպարտանում է Ձեզանով», -տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Անվանի կոմպոզիտորը Նախագահին պատմել է Հայաստան կատարած այցելությունից իր տպավորությունների մասին.
«Ամեն անգամ, երբ առիթ է լինում այցելելու Հայաստան, կարծեք, վերադառնում եմ իմ ազգային ակունքներին: Ինձ համար հոգեհարազատ է և իմ արյան մեջ հոսում է հայկական երաժշտությունը»,- նշել է Միշել Լեգրանը:
Նախագահ Սարգսյանն ու Միշել Լեգրանը մտքեր են փոխանակել նաև համահայկական նշանակության խնդիրների մասին:
Հանրապետության Նախագահը Միշել Լեգրանին է հանձնել Հայաստանի Պատվո շքանշան: Հանրահայտ հայազգի երաժիշտին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիրը Նախագահ Սարգսյանը ստորագրել էր երեկ:

Placeholder