ՎԵՐՋԱՊԵՍ «ԱԼՄԱՍՏ» ՕՊԵՐԱՅԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-19-ԻՆ
Մշակույթ
17:35 16/09/2009

ՎԵՐՋԱՊԵՍ «ԱԼՄԱՍՏ» ՕՊԵՐԱՅԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-19-ԻՆ

Սեպտեմբերի 18-19-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում վերջապես տեղի կունեան «Ալմաստ» օպերայի ցուցադրությունը: Նշենք, որ այն նախատեսված էր դեռևս այս տարվա հունիսի 27-28—ին և հետաձգվել էր` առավել ավարտուն տեսքով ներկայացնելու համար:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ Մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը «Ալմաստ» օպերայի նոր բեմադրության բեմադրող ռեժիսորը Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր Գեորգի Իսահակյանն է, բեմադրող դիրիժորը` Հայաստանի ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը:

Նրա խոսքերով, օպերայի բեմադրության և զգեստների նկարիչը Վյաչեսլավ Օկունևն է, իսկ պարերը բեմադրել է Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը: Բեմադրման աշխատանքերում ընդգրկված են, բացառապես, հայ արտիստներ:

Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի պրեմիերան կայացել է 1930 թ-ին Մոսկվայում, Երևանում այն առաջին անգամ բեմադրվել է 1933թ-ին:
Placeholder
ՎԵՐՋԱՊԵՍ «ԱԼՄԱՍՏ» ՕՊԵՐԱՅԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-19-ԻՆ