Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր հրապարակվել է Եվրոպայի Հեռահաղորդակցողների Միության որոշումը այն աղմկոտ միջադեպի շուրջ, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն էր կանչվել «Եվրատեսիլ-2009»-ին Հայաստանի համար քվեարկած անձը:
Հրապարակված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ԵՀՄ կոմիտեն, որը պատասխանատու է Եվրատեսիլ մրցույթի կազմակերպան համար, անդրադառնալով այս հարցին 2009 թվականի սեպտեմբերի 11-ին Օսլոյում տեղի ունեցած քննարկման ժամանակ առաջարկել է փոփոխություններ կատարել «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպման մեջ` նախատեսելով բարձր պատասխանատվություն մրցույթին մասնակցող այն բոլոր հեռուստաընկերությունների համար, որոնք կհրապարակեն ցանկացած տեղեկատվություն, որ կարող է օգտագործվել քվեարկողների անձը պարզելու համար»:
Նոր կարգը միտված է ապահովել ընտրողների գաղտնիությունը, և եթե այս կարգը չպահպանվի հեռուստաընկերությունների կողմից ԵՀՄ-ն իրավունք ունի պատժամիջոցներ կիրառել օրինախախտ հեռուստաընկերության նկատմամբ:
Նախորդ եվրատեսիլի մրցույթների ժամանակ ևս հեռուստաընկերությունները պարտավոր էին պահպանել ընտրողների գաղտնիությունը, սակայն ԵՀՄ-ն իրավունք չուներ նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, դրա համար ընդունվեցին նոր օրենքներ:
Միանգամից առաջանում են մի շարք հարցեր այսքան անմիտ որոշման դեպքում.
1.Եթե ԵՀՄ-ն ստիպված է ընդունել նոր օրենք ընտրողների գաղտնիությունն ապահովելու համար, դա ապացուցում է , որ Ադրբեջանի կողմից օրենքը խախտելու այդ փաստը գոյություն ունենալու իրավունք ունի:
2.Ինչու՞ ընտրողների գաղտնիության իրավունքի խախտման համար պետք է պատասխանատվություն կրի հեռուստատեսությունը:
3.Ինչու՞ ԵՀՄ-ն, որ խոստանում է բոլոր մասնակից-երկրների համար ապահովել ազնիվ քվեարկություն, մինչև հիմա չէր մտահոգվել այդ իրավունքի խախտման համար պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմների մշակմամբ:
4. ԵՀՄ-ն ի՞նչ հիմքերով է համագործակցում Digame mobile մասնավոր ընկերության հետ, որն իրականացնում է ձայների հաշվարկը, սակայն չունի հնարավորություն` կանխարգելել օրինախախտությունները քվեարկող շարքային քաղաքացիների նկատմամբ:
Այս բոլոր հարցերը հավանաբար կմնան առանց պատասխանի: Սակայն նման անհեթեթ որոշումը նոր պարզաբանումների շրջապտույտ կստեղծի, և կառաջանա մի նոր վրդովմունքի ալիք ամբողջ Եվրոպայում:

Placeholder