ԻՏԱԼԱՑԻ ՀԱՅՏՆԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Մշակույթ
11:52 17/09/2009

ԻՏԱԼԱՑԻ ՀԱՅՏՆԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

Իտալացի հայտնի օպերային երգչուհի Աննա Մարիա Քյուրին (մեցցո-սոպրանո) այսօր «Բաց երաժշտության փառատոն-2009»-ի շրջանակներում հանդես է գալու Երևանում:

Ինչպես հայտնում են փառատոնի կազմակերպիչները, հայտնի երգչուհին հանդես է գալու Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ` Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ: Համերգը տեղի է ունենալու Մոսկվա կինոթատրոնի բաց սրահում:
«Համերգի ընթացքում հնչելու է համաշխարհային դասական երաժշտության հայտնի ստեղծագորոծությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Բաց երաժշտություն փառատոն 2009»-ը մեկնարկել է հուլիսի 30-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 21-ը: Փառատոնը բաղկացած է հայկական, դասական և համաշխարհային երաժշտությանը նվիրված 23 առանձին համերգներից և մի շարք հատուկ միջոցառումներից: Փառատոնի գաղափարախոսությունը բազմաժանրություն է` դասական, ժողովրդական, ազգագրական, ջազ, ֆյուժըն, ավանգարդ: Փառատոնին իրենց մասնակցությունն են բերում Հայաստանի հանրահայտ երաժիշտները և արտերկրից ժամանած արվեստագետներն ու խմբերը:
Placeholder
ԻՏԱԼԱՑԻ ՀԱՅՏՆԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է