Ալի Բաբաջան. Անկարայի համար դա աշխարհի վերջը չէ
Տնտեսություն
12:34 19/09/2009

Ալի Բաբաջան. Անկարայի համար դա աշխարհի վերջը չէ

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ` Լոնդոնում գտնվող Թուրքիայի վարչապետի օգնական և պետնախարար Ալի Բաբաջանը մասնացկում է «Էկոնոմիստ» պարբերականի կողմից կազմակերպվող «Զարգացող շուկաներ 2009» խորագրով գագաթաժողովին:

Իր ելույթում Բաբաջանն ասել է, որ այս պահին Թուրքիան բանակացություններ է վարում Արժույթի միջազգային հիմնադրմամի հետ նոր պայմանագիր կնքելու նպատակով: Եթե նույնիսկ դա չհաջողվի, ապա, ըստ Բաբաջանի, Անկարայի համար դա չի նշանակի աշխարհի վերջ:

Թուրքիայի պետնախարարը չի շրջանցել նաև հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները: Ըստ «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալության, Թուրքիայի պետնախարարն ասել է.

«Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բարդություններ կան: Այս պահին տարածաշրջանում խնդրահարույց հարաբերություններ կան: Այդ խնդիրներն առաջիկայում եթե լուծվեն, ապա տարածաշրջանում էներգետիկ քարտեզների համար բոլորովին նոր միջավայր կստեղծվի կապի ու հեռահաղորդակցության տեսանկյունից, կձևավորվի լրիվ նոր աշխարհաքաղաքական իրավիճակ»:
Placeholder
Ալի Բաբաջան. Անկարայի համար դա աշխարհի վերջը չէ