ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՄԱՀԸ «ԽՈԶԻ» ԳՐԻՊԻՑ
Առողջություն
11:43 21/09/2009

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՄԱՀԸ «ԽՈԶԻ» ԳՐԻՊԻՑ

Ռուսաստանում գրանցվել է «խոզի» գրիպից մահվան առաջին դեպքը: Այս մասին հայտարարել է Իվանովսկու անվան վարակաբանության ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի բժշկագիտության ակադեմիայի ակադեմիկոս Դմիտրիի Լվովը:
Նրա խոսքերով, Բուլղարիայից առողջական խնդիրներով վերադարձած բուժաշխատողը, սկզբում բուժվել է այն հաստատությունում, որտեղ աշխատում էր:

Երկու շաբաթվա ընթացքում հիվանդի առողջական վիճակը վատացել է և նա տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը:
Մասնագետը նշել է, որ հիվանդի մահանալուց մեկ օր առաջ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նրա մոտ առկա է խոզի գրիպ:
Placeholder
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՄԱՀԸ «ԽՈԶԻ» ԳՐԻՊԻՑ