Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայ-ռուսական դարավոր բարեկամությունը դեռևս չօգտագործված ներուժ ունի: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ռուսական «Շաբաթօրյա լուրեր» ծրագրի հեղինակ Սերգեյ Բրիլյովին տված հարցազրույցում:
«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու հուսալի գործընկերն է: Մեր հարաբերությունները որքան խորը լինեն, այնքան` լավ: Մենք ելնում ենք այն բանից, որ այդ բարեկամությունը պետք է հայ ժողովրդին, ռուս ժողովրդի անունից հանդես կգան ռուս ղեկավարները, ռուսաստանցիները, և այդ բարեկամությունն, իհարկե, չօգտագործված ներուժ ունի»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական բաղադրիչի մասին` նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են ռուսական կապիտալով հիմնադրված 1300 ձեռնարկություններ և ընկերություններ:
Հայկական տնտեսության մեջ ռուսական ներդրումների ծավալը հասել է 2,5 մլրդ դոլարի, և մի շարք խոշոր նախագծերի շուրջ առկա պայմանավորվածություններով, մոտակա մեկ - մեկ ու կես տարում այդ թիվը կկրկնապատկվի:
Բացի այդ Հայաստանում ավելի քան 40 դպրոցներ կան, որտեղ դասավանդում են ռուսերենով, բացի այդ գործում է մեկ համալսարան, որտեղ մոտ երեք հազար ուսանողներ կրթություն են ստանում ռուսերենով: Հայաստանի բոլոր բնակավայրերում հասանելի են Ռուսաստանի համերկրային հեռուստատեսությունները, իսկ դրանցից չորսը հասանելի են Հայաստանի բոլոր քաղաքացիներին` առանց որևէ լրացուցիչ սարքավորման ու ծախսերի:

Placeholder