ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԸ`ՓԱՐԻԶԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ
Տնտեսություն
17:48 22/09/2009

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԸ`ՓԱՐԻԶԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

Հայաստանը և Արցախը մասնակցում են Փարիզում այսօր մեկնարկած զբոսաշրջության միջազգային տոնավաճառին, որը կշարունկավի մինչև 25-ը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը panorama. am-ին  հայտնեց, որ տոնավաճառին Հայաստանից մասնակցում են այստեղ երկար տարիներ գործող 3 տուրօպերատորներ` «Սաբերատոր- Սևան»-ը, «Վոյաժ MAS»-ը և «Ջեոգրոֆիկ Թրեվլ»-ը (Geographic travel), իսկ Արցախից մասնակցում է Զբոսաշրջության զարգացման գործակալություն ՀԿ-ն:

Նշենք, որ այս ցուցահանդեսում հայկական և արցախյան կողմի մասնակցության կազմակերպչական հարցերով զբաղվել է Հայաստանի Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն ՓԲԸ:

Մ. Ապրեսյանի խոսքով, նման միջազգային ցուցահանդեսներին մասնակցելը շատ կարևոր է Հայաստանի և Արցախի համար, քանի որ այն հնարավորություն է ստեղծում ներկայացնել երկիրը, զբոսաշրջության բնագավառի նորույթները, նոր տուրիստական փաթեթները:

Նա, կարևորելով նման տոնավաճառներին հայկական կողմի մասնակցությունը, նշեց, որ այս տոնավաճառները հնարավորություն են տալիս կապեր հաստատել մի շարք այլ ընկերությունների, զբոսշրջիկների հետ, և հենց տեղում ներկայացնել համագործակցության առաջարկներ:

«Մենք այս տոնավաճառին արդեն մի քանի տարի է ինչ մասնակցում ենք և այն իսկապես նպաստում է Հայաստանում զբոսաշրջության աճին»,- հավելեց Մ. Ապրեսյանը:

Նշենք, որ անցած տարի այս ցուցահանդեսին մասնակցել են շուրջ 500 տուրօպերատորներ, իսկ 4 օրվա ընթացքում ցուցահանդես է այցելել մոտ 30 հազար մարդ:

Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԸ`ՓԱՐԻԶԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ