Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի տասներորդ նիստը¸ որը նախագահում էին. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար պրն Ներսես Երիցյանը, Եվրոպական միության կողմից` Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի վարչության տնօրեն պրն Գունար Վիգանդը, Առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի (ոչ ԵՄ) և Կենտրոնական Ասիայի հետ երկկողմ հարաբերությունների վարչության տնօրեն տկն Եվա Սինովիչը և ԵՄ Նախագահությունը ներկայացնող Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի վարչության տնօրեն պրն Յոհան Ֆրիզելը:
Նիստի ժամանակ կողմերը քննարկել են Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացման հետ կապված հարցեր, ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարները: Օրակարգում ներառված էին նաև օրենքի գերակայության, ժողովրդավարության և կառավարման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված հարցեր, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, ԵՄ աջակցությունը և համագործակցությունը, այդ թվում նաև տարածաշրջանային համագործակցությունը, ԵՄ խորհրդատվական խմբի հետ գործակցության հետ կապված այլ լրացուցիչ հարցեր: Այս մասին հայտնեցին էկոնոմիկայի նախարարությունից:
Հիշեցնենք¸ որ 1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Համայնքների և նրանց անդամ պետությունների միջև կնքվել է Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիր /ԳՀՀ/, որն ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ից։
Համաձայնագրի 83-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է ՀՀ-ԵՄ Համագործակցության կոմիտե: Նիստերը տեղի են ունենում տարին մեկ անգամ`ռոտացիոն կարգով, Բրյուսելում կամ Երևանում:

Placeholder