Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Օրերս «Այ Թի Պարկ» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել հայկական մոտ երկու տասնյակ տեղեկատվական կայքերի հավաքը, որի նպատակն է միավորել հայկական տեղեկատվական մասնագիտական կայքերին և հայկական համացանցում ստեղծել բոլոր ուղղություններով լիարժեքորեն ծածկված մեկ միասնական տեղեկատվական համակարգ:
Հավաքի կազմակերպիչը «Մեր Սովթ» ծրագրավորման ընկերությունն է, հավանավորները` «Նյու Պրոջեքթ» գովազդային գործակալությունը և «Այ Թի Պարկ» բիզնես կենտրոնը:
Հանդիպմանը մասնակից 18 կայքերը որոշեցին ստեղծել խումբ, որը հանդես է գալու մեկ միասնական կայքով` www.50.am: Այս մասին հայտնեցին կազմակերպիչ ընկերությունից:
Խմբում միավորված կայքերը ներկայացնում են ամենատարբեր ոլորտներ (առողջապահություն, գյուղատնտեսություն, ավտո և անշարժ գույքի շուկաներ, առևտուր, սպասարկման ոլորտ, ժամանցի հաստատություններ և այլն), նրանց թիվը, սակայն, վերջնական չէ, միավորումը բաց է լինելու բոլոր այն կազմակերպությունների ու կայքերի համար, որոնք ներկայացնում են տեղեկատվական համակարգում առկա դեռևս բաց ոլորտները:
Նախագծի կազմակերպիչ Մեր Սոֆթ ընկերության հիմնադիր Գ. Սարգսյանը վստահ է, որ շատ շուտով համակարգը կներառի տնտեսության բոլոր ոլորտները` առանց բացառության:
Խնդիրն այն է, որ այսօր գոյություն ունեցող առանձին տեղեկատվական կայքերի համար միայնակ շատ դժվար է արագ զարգանալը, գովազդային դաշտն ընդլայնելը: Ուժերի համատեղման դեպքում, կայքերը հնարավորություն կունենան շատ արագ զարգանալու, մեծացնելու տեղեկատվության ծավալները, ավելացնելու գովազդներն ու այցելուների թիվը:

Placeholder