H1N1 ԳՐԻՊԻ ԱՊԱԿԵ ՔԱՆԴԱԿԸ ԹԱՆԳԱՐԱՆՈ՞ՒՄ
Մշակույթ
11:25 23/09/2009

H1N1 ԳՐԻՊԻ ԱՊԱԿԵ ՔԱՆԴԱԿԸ ԹԱՆԳԱՐԱՆՈ՞ՒՄ

Բրիտանական թանգարանը ձեռք է բերել նոր վարակի` H1N1 գրիպի ապակե քանդակը: Այս մասին հաղորդում է «ԱՖՊ» գործակալությունը:

Լոնդոնի «Wellcome Collection» թանգարանի այցելուները սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 18-ը հնարավորություն կունենան տեսնել արվեստի յուրահատուկ գործը, որը ստեղծել է Լյուկ Ջերամմը: Քանդակն իրենից ներկայացնում է համաճարակային վարակի` 25 սանտիմետր բարձրության ապակե մոդել:

Թանգարանի առողջապահության, հասարակության և պատմության հարցերով տնօրեն Քլեր Մեթերսոնի (Clare Matterson) խոսքով, քանդակագործի աշխատանքն առաջարկում է «սկզբնակետ» այն բանի համար, որ ուսումնասիրվեն այդպիսի վարակիների ազդեցությունը մարդկանց վրա և ավելին իմանան դրա դեմ պայքարում գլոբալ հետազոտություններում:

Նշենք, որ գրիպի հարուցիչի և մի քանի այլ միկրոօրգանիզմների, ներառյալ ՁԻԱՀ-ի, քանդակները ստեղծվել են Բրիստոլի համալսարանի վարակաբանների օգնությամբ` օգտագործելով մեծաթիվ գիտական մոդելներ և նկարներ:
Placeholder
H1N1 ԳՐԻՊԻ ԱՊԱԿԵ ՔԱՆԴԱԿԸ ԹԱՆԳԱՐԱՆՈ՞ՒՄ