Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կինոգործիչների միության նախագահ, կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի «Հրաշագործի աշունը» փաստավավերագրական ֆիլմը Հայաստանի մշակույթի նախարարության կողմից ներկայացվել է «Օսկար-2010» կինոմրցանակաբաշխությանը:
Այս մասին Panorama.am-ին ասաց մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության մասնագետ Քրիստինա Ղուշչյանը:
Նա ասաց, որ իրենք մոտ երկու ամիս առաջ են նամակ ուղարկել մրցանակաբաշխության կազմակերպիչներին (կանոնադրության համաձայն մինչև սեպտեմբերի 1-ը պետք է ներկայացված լինեին բոլոր ֆիլմերը): «Հրաշագործի աշունը» ֆիլմը ներկայացված է լինելու «Օտարալեզու լավագույն ֆիլմեր» անվանակարգում:
Ֆիլմը նվիրված է Իտալացի հանրահայտ կինոսցենարիստ, դրամատուրգ, բանաստեղծ, նկարիչ, քանդակագործ Տոնինո Գուերային։
Ֆիլմը նկարահանվել է 2008 թ.: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռուբեն Գևորգյանցը, ռեժիսորներն են` Ռուբեն Գևորգյանցը, Վահե Գևորգյանցը:
«Հրաշագործի աշունը» 2008 թ. «21-րդ դարի նորկինո» փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի, ինչպես նաև «Ոսկե դափ» մրցանակի (Խանտի-Մանսիյսկի ՄԿՓ, 2008), ՀՀ նախագահի մրցանակի (2009):
Նշենք, որ Ամերիկյան կինոակադեմիան 82-րդ անգամ իր մրցանակները կհանձնի 2010 թ. մարտի 7-ին` «Կոդակ» համալիրում:

Placeholder