Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Օրերս Panorama.am-ի թղթակիցը բախվել էր ժամկետանց սննդամթերքի վաճառքի փաստի հետ և այդ հարցով դիմել էր Սպառողների միության նախագահին: Այսօր այս հարցին իր պարզաբանումները տվեց նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Արթուր Վարժապետյանը:
2009թ. հունիսի 1-ից դադարեցվել են տեսչական ստուգումները 22 պետական վերահսկողությւոն իրականացնող մարմիններում Փոքր ու միջին ձեռնարկություններում, իսկ ստուգումները շարունակվում են միայն տարեկան 70 մլն դրամ շրաջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներում:
«Մնացյալ դեպքերում` սպառողի կյանքի և առողջության համար սպառնալիքների առակայության պարագայում, վարչապետի գրավոր թույլտվությամբ իրականացնում ենք ստուգումներ»,-ասաց Ա. Վարժապետյանը:
Իսկ որքա՞ն ժամանակահատվածում կլինեն այդ թույլտվության ստացումն ու սուգման իրականցումը, հարցին, նա պատասխանեց.
«Հնարավոր է 3-4 օրվա, կամ էլ առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում»:
Ի դեպ, ՀՀ օրենսդրությամբ, ժամկետանց սննդամթերքի վաճառքը հանցագործություն է:
«Մենք արդեն 2 տարի է իրականցնում ենք ստուգումներ և պետական վերահսկողություն, մեծ ուշադրություն ենք բևեռում ժամկետանց սննդամթերքի վրա: Սպառողը պաշտպանված է թե «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», թե «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքներով:
Մենք ունենք տեսչությունում թեժ գիծ, եթե նմանօրինակ դեպքեր կրկնվեն, սպառողները հայտնաբերվեն, թող այդ պահին զանգահարեն 45 74 21 հեռախոսահամարով:
Այդ ահազանգի հետ կապված մենք իրականցնում ենք ամենաօպերատիվ միջոցոռումներ»,-հավաստեց նույն աղբյուրը:
Ա. Վարժապետյանը մեր թղթակցին հավաստիացրեց, որ նշված դեպքերի կապակցությամբ արձագանքներ անպայման կլինեն և ընթացք կտրվի: Յոգուրտն առանձնապես խոցելի սննդամթերք է.այն գնում են երեխաների համար:
«Կոչ եմ անում բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, բարեխղճություն դրսևորեն և չօգտվեն այս պահից, որ օրենքով արգելված է ստուգումների իրականացումը: Մեր սպառողն իսկապես այս իրավիճակում դարձել է խոցելի ու անպաշտպան: Սպառողներին էլ եմ կոչ անում, չգնեն նման արտադրանք, քանի որ առավել թանկ է առողջութունը»,-ասաց Ա. Վարժապետյանը:
Հիշեցնենք, որ երբ երկու տարի առաջ ձեռնարկվել էին սննդի անվտանգության ստուգումներ, ընդ որում, այդ ժամանակ ոչ թե ժամկետանց, այլ առանց համապատասխան նշագրումների սննդամթերք էին վախենում վաճառքի հանել: Տնտեսվարողները վախենում էին դիմել նման քայլերի` գիտակցելով, որ կա մի տեսչություն, որը աչալուրջ կերպով հետևում է այդ գործընթացին: Վարչական օրենսգրքով 50-100 հազար դրամ տուգանքներ են սահմանված նման խախտումների համար, բացի այդ կար ընդհարապես գործունեության սահմանափակման սպառնալիք: Ճգնաժամով պայմանավորված, կառավարության հիշյալ որոշմամբ այդգործընթացը թուլացվեց: Սա իրոք շատ խոցելի ժամանակամիջոց է, երբ տնտեսվարողները պիտի դրսևորեն բարեխղճություն և չօգտվեն ստեղծված պայմաններից:

Placeholder