ՓՈՐՁԱԳԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒԿԱՆ Ի ՎԻՃԱԿԻ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԴԻՄԱԳՐԱՎԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ»
Տնտեսություն
16:00 25/09/2009

ՓՈՐՁԱԳԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒԿԱՆ Ի ՎԻՃԱԿԻ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԴԻՄԱԳՐԱՎԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ»

«Մենք չենք համարում, որ սահմանի բացումը նշանակում է Ցեղասպանության ժխտում կամ տարածքային պահանջատիրության մերժում, չնայած, որ որոշակի կետերում վտանգներ կան», - այսօրվա ասուլիսում կարծիք հայտնեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Հելհենյանը:

Ըստ փորձագետի, սահմանի բացման դեպքում ամենավտանգավորը տնտեսական ռազմավարության խնդիրն է:
Նա նշեց, որ այսօր Հայաստանից Թուրքիա է արտահանվում 160 անգամ ավելի քիչ ապրանք, քան ներմուծվում է, իսկ բաց սահմանի դեպքում այդ թիվը կրկնապատկվելու, եռապատկվելու է:

«Այսօր շուրջ 178 մլն դոլարի ապրանք է ներմուծվում Հայաստան, իսկ արտահանվում է 1.7 մլն դոլարի ապրանք: Այս իրավիճակում Հայաստանի շուկան ի վիճակի չի լինելու դիմագրավել թուրքական տնտեսությանը: Առավել ևս այն դեպքում, երբ Հայաստանը չունի օրենսդրական կարգավորման փաթեթ, իսկ Թուրքիայում այն գործում է»,-հավելեց փորձագետը:
Նրա խոսքերով, այն ապրանքները, որոնք Հայաստանից կարտահանվեն Թուրքիա և չեն գոհացնի թուրք գործարարներին, թուրքական պետությունը կարող է մաքսատուրքերի բարձրացման ճանապարհով արգելակել այդ գործընթացը, իսկ նման հնարավորությունը մենք չունենք:

Ըստ փորձագետի, թուրքական տնտեսությունը մտնելու և գրավելու է հայկական շուկան, իսկ դա նշանակում է գրավելը նշանակում է գրավել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ոլորտներ` կապը, տնտեսությունը, էներգետիկան և ջուրը:
Placeholder
ՓՈՐՁԱԳԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒԿԱՆ Ի ՎԻՃԱԿԻ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԴԻՄԱԳՐԱՎԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ»