ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ 25-30 ՏՈԿՈՍՈՎ ԿԿՐՃԱՏԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ
Տնտեսություն
14:42 25/09/2009

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ 25-30 ՏՈԿՈՍՈՎ ԿԿՐՃԱՏԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պատրաստ է երկու շաբաթվա ընթացքում բացել երկաթուղային հաղորդակցություն Հայաստանի և Թուրքիայի միջև¸ եթե իհարկե լինի երկու երկրների քաղաքական ու տեխնիկական համապատասխան որոշում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ընկերության գլխավոր տնօրենի ենթակառուցվածքների գծով տեղակալ Մարատ Խակովը` ավելացնելով, որ  հաղորդակցություն սկսելու պարագայում բեռնատար գնացքի արագությունը կլինի 15-25կմ/ժ:

Ենթադրվում է¸ որ առաջին փուլում այս ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումների ծավալը կհասնի 1-2 մլն տոննայի: Միաժամանակ Վրաստանի միջոցով Հայաստանի իրականացրած բեռնափոխադրումների ծավալը կնվազի:

«Հայ-թուրքական սահմանի բացմամբ Գյումրի-Այրում հատվածի պահանջարկը կնվազի 25-30 տոկոսով»¸-նշեց փոխտնօրենը: Բանախոսի վստահեցմամբ¸ այս պահի դրությամբ այդ հարցի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն թուրքական կողմի հետ դեռևս չկա:


Անդրադառնալով սահմանի բացման հետևանքով ներդրումային փաթեթեում հնարավոր փոփոխություններին` Խակովն ասաց¸ որ դեռևս փոփոխություններ չեն նախատեսվում:

Placeholder
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ 25-30 ՏՈԿՈՍՈՎ ԿԿՐՃԱՏԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ