Նոր լեզուները դասավանդվելու են նոր մասնաշենքերում
Կրթություն, գիտություն
12:41 26/09/2009

Նոր լեզուները դասավանդվելու են նոր մասնաշենքերում

Այսօր Երևանի պետական լեզվաբանական համալսարանում կրկնակի տոն էր: Սեպտեմբերի 26-ը ԵԽ-ի կողմից ճանաչված է Եվրոպական լեզուների միջազգային օր:

Սկսած 2005թ.-ից ԵՊԼՀ-ն տոնում է այն: Այսօր համալսարանը նաև իր նոր մասնաշենքերի բացումն արեց:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սփյուռքի նախարարը, ՀՀ-ում գործող արտերկրի արտակարգ և լիազոր դեսպաններ, պաշտոնատար այլ անձիք:

Իրադարձության կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը նկատեց, որ նոր մասնաշենքերի բացումը պայմանավորված է համալսարանում նոր լեզուների` բուլղարերենի և ուկրաիներենի դասավանդմամբ:

Ռեկտորը հույս հայտնեց, որ արդեն ավանդույթ դարձած Եվրոպական լեզուների միջազգային օրվա նշման յուրաքանչյուր 3 տարին մեկ բուհում կբացվի մի նոր մասնաշենք:
Placeholder
Նոր լեզուները դասավանդվելու են նոր մասնաշենքերում