ՎԱԼԵՆՏԻՆ ԳԱՖՏԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Մշակույթ
14:08 28/09/2009

ՎԱԼԵՆՏԻՆ ԳԱՖՏԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է մեծանուն ռուս դերասան Վալենտին Գաֆտին: Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից:

Սեպտեմբերի 26-ին Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել տաղանդավոր դերասանի ստեղծագործական երեկոն, որն անցել է մեծ հաջողությամբ: Նախագահն ասել է, որ «դա պատահականություն չէ, քանի որ Հայաստանում լավ գիտեն, սիրում ու գնահատում են ռուս մշակույթի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկի` արտիստ Վալենտին Գաֆտի կերպարը»:

Ընդգծելով հայ և ռուս ժողովուրդների հոգևոր ամուր կապը` երկրի ղեկավարը նշել է, որ ռուսական մշակույթն ու ռուսաց լեզուն Հայաստանում մեծ հարգանք են վայելում:

Նախագահ Սարգսյանը կարևորել է եղած մշակութային կապերի ոչ միայն պահպանումն, այլև` անընդմեջ նորոգումն ու ընդլայնումը, որպեսզի երիտասարդ սերունդը ևս դրանց հաղորդակից լինելու հնարավորություն ունենա: Սերժ Սարգսյանը մեծանուն դերասանի այցն այդ առումով մեծ ներդրում է համարել:

Վալենտին Գաֆտն ասել է, որ առաջին անգամ է Հայաստանում, խիստ տպավորված է և արդեն իսկ մտածում է հաջորդ այցերի մասին: Նա Հանրապետության Նախագահին պատմել է համատեղ մշակութային գործակցության նոր մտահղացումների մասին, նշել, որ քննարկվում է Հայաստանում ՙՍովրեմեննիկ՚ թատրոնի հյուրախաղերի հնարավորությունը:


Placeholder
ՎԱԼԵՆՏԻՆ ԳԱՖՏԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ