Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վաղը մեկնարկում է «Արվեստի քննադատները ներկայի և անցյալի միջև» երկօրյա միջազգային գիտաժողովը: Այն տևելու է սեպտեմբերի 29-30-ը: Գիտաժողովը նախաձեռնել են Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիան (AICA) և նույն ասոցիացիայի` AICA-ի հայաստանյան մասնաճյուղը: Այս կապակցությամբ այսօր «Ռիա-նովոստի» մամուլի ակումբում հրավիրվել էր մամլո ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը, Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Նազարեթ Կարոյանը և արվեստի քննադատ openspace.ru պորտալի խմբագիր Եկատերինա Դեգոտը: Գիտաժողովին մասնակցելու են Մերձավոր արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հարավային կովկասի երկրների 20 արվեստի քննադատներ, պատմաբաններ, արվեստի տեսաբաններ և համադրողներ: Մասնակիցներ են լինելու նաև Թուրքիայից, Իրանից, Ռուսաստանից, Եվրոպայից: Գիտաժողովին քննարկվելու են ժամանակակից քննադատությանն առնչվող ամենակարևոր հարցեր` մասնավորաբար ի՞նչ խնդիրներ ունի այսօր արվեստի քննադատությունը, ժամանակի հետ ինչպիսի՞ փոխակերպումների է ենթարկվում այս ոլորտը և այլ հարցերի լայն շրջանակ:
Placeholder