Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կոլումբիացի հռչակավոր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպը ճանաչվել է վերջին 25 տարվա ընթացքում ամենամեծ ազդեցությունն ունեցած գիրքը: Նման եզրակացության են հանգել «Վասաֆիրի» (Wasafiri) միջազգային գրական ամսագրի անցկացրած հետազոտության արդյունքում:
1967 թվականին հրատարակված «Հարյուր տարվա մենություն»-ը համարվում է լատինաամերիկայան «մոգական ռեալիզմի» առավել հռչակ ձեռք բերած ստեղծագործություններից մեկը: Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին «Մակոնդո» քաղաքում, սակայն մեծապես առնչվում են հեղինակի` Գաբրիել Գարսիա Մարկեսի հայրենի Կոլումբիայում տեղի ունեցող իրադարձություններին:
Մասնագետների կարծիքով, «Հարյուր տարվա մենություն» ստեղծագործությունն էր գլխավոր դրդապաճառը, որ 1982 թվականին Գաբրիել Գարսիա Մարկեսն արժանացավ Նոբելյան մրցանակի: Այդ ժամանակ նրա պարգևատրումը բացատրվեց հետևյալ կերպ. «Վեպերի ու պատմվածքների համար, որոնցում ֆանտազիան ու իրականությունը միախառնվելով` արտացոլում են ամբողջ մայրցամաքի կյանքն ու կոնֆլիկտները»:
Մարկեսի ու նրա ստեղծագործության ազդեցությունն ու ժողովրդականությունը մինչ օրս էլ այնքան մեծ է, որ 2006 թվականին նրա ծննդավայրի` կոլումբիական Արակատակա քաղաքի քաղաքապետ Պեդրո Սանչեսը հանդես եկավ քաղաքի անունը փոխելու և Մակոնդո վերանվանելու նախաձեռնությամբ: Այդ ժամանակ անցկացված հանրաքվեի արդյունքում քաղաքի բնակիչների 90 տոկոսից ավելին նախաձեռնությանը կողմ քվեարկեցին, սակայն անվանափոխությունը տեղի չունեցավ, քանի որ հանրաքվեին մասնակցությունը քիչ էր պահանջվող նվազագույն շեմից:
Դառնալով «Վասաֆիրի» հանդեսի անց կացրած հետազոտությանը, տեղեկացնենք, որ ազդեցիկ գրքերի թվում ընգրկվել են նաև Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա», Բարաք Օբամայի «Իմ հոր երազանքները», Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ» և «Կեսգիշերի զավակները», Վիդիատխար Նայփոլի «Տուն միսթր Բիսվասի համար», Լյուդվիգ Վիտգենշտեյնի «Փիլիսոփայական հետազոտություններ» և մի քանի այլ ստեղծագործություններ:

Placeholder