ՎԱՂԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Կրթություն, գիտություն
10:47 28/09/2009

ՎԱՂԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Սեպտեմբերի 29-30-ը Ծաղկաձորում տեղի կունենա միջազգային տարածաշրջանային համաժողով` «Կրթություն բոլորի համար` կրթության որակի բարձրացման և ուսումնական ծրագրերի մշակման վերաբերյալ» թեմայով:

Համաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Մոսկվայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը և Ժնևում Կրթության միջազգային բյուրոն: Միջոցառման համակազմակերպիչներն են` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը: Համաժողովին կմասնակցեն 21 փորձագետ ԱՊՀ երկրներից` ՌԴ, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Միջին Ասիայի երկրներ, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Կրթության միջազգային բյուրոյի ներկայացուցիչներ:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ` «Կրթություն բոլորի համար» խորագրով տարածաշրջանային համաժողովի նպատակն է քննարկել և վերլուծել տարածաշրջանում կրթության որակի հետ կապված խնդիրները և նորարարական մոտեցումները: Համաժողովի նպատակն է ԱՊՀ երկրներում համաձայնեցնել կրթության որակի բարձրացմանը և ներառական կրթությանն ուղղված ընդհանուր մոտեցումները, մշակել ուսուցման համապատասխան մեթոդներ մանկավարժական համալսարանների, օրենսդիր մարմինների և ոլորտի պատասխանատուների համար:
Placeholder
ՎԱՂԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ