Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
11:06 28/09/2009
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿՆՇՎԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ
Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես կնշվի զբոսաշրջության համաշխարհային օրը: Ինչպես հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, այսօր երեկոյան տեղի կունենա զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում և զբոսաշրջության բնագավառում ավանդ ներդրած անձանց պարգևատրման արարողություն:
Միջոցառմանը կմասնակցի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ՀՀ վարչապետի շնորհակալագրերը կհանձնի զբոսաշրջության բնագավառում ավանդ ներդրած անձանց:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը զբոսաշրջության բնագավառի մի շարք ներկայացուցիչների կպարգևատրի ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալներով (թողարկված առաջին անգամ), ինչպես նաև` կխրախուսի ՀՀ էկոնոմիկայի նախարարի շնորհակալագրերով:
Միջոցառմանը կմասնակցեն նախարարներ, պատգամավորներ, զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչներ (զբոսաշրջային օպերատորներ, հյուրանոցներ, ավիաընկերություններ, զբոսավարներ, ուսումնական հաստատություններ), պետական և մասնավոր, գիտական և ուսումնական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Նշենք, որ զբոսաշրջության համաշխարհային օրը նշվում է 1979 թվականից սկսած յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 27-ին, այն բանից հետո, երբ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհուրդն Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքում 1979 թ. սեպտեմբերին կայացած 3-րդ նստաշրջանի ընթացքում առաջարկեց յուրաքանչյուր տարի հիշատակել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կանոնադրության հաստատման օրը (1970թ. սեպտեմբերի 27-ին):
Զբոսաշրջության համաշխարհային օրվա հիմնական նպատակն է բարձրացնել համաշխարհային հանրության իրազեկությունը զբոսաշրջության և դրա սոցիալական, մշակութային, քաղաքական և տնտեսական արժեքների կարևորության վերաբերյալ:
Հատկանշական է, որ զբոսաշրջության համաշխարհային օրը նշվում է տարվա այնպիսի ժամանակահատվածում, որը հանդիսանում է զբոսաշրջային ակտիվ սեզոնի ավարտ հյուսիսային կիսագնդում և սկիզբ` հարավային կիսագնդում:

Placeholder