Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր մեկնարկեց «Անցյալի և ներկայի միջև. Ունի՞ արդյոք արվեստի քննադատությունն ապագա ապատարածականացված համատեքստերում» խորագրով միջազգային սեմինարը, որը շարունակվելու է նաև վաղը:
Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Նազարեթ Կարոյանը նշեց, որ սեմինարին մասնակցում են արվեստի քննադատներ, տեսաբաններ 11 երկրներից` Ֆրանսիայից, Թուրքիայից, Ղրղզստանից, Վրաստանից և այլն:
Նրա խոսքերով, այս միջազգային սեմինարի նպատակն է ցույց տալ, որ արվեստի քննադատությունը Հայաստանում կա, սակայն այն դեռ կայացած չէ, բացի այդ փորձել Հայաստանում զարգացնել արվեստի քննադատությունը:
Ըստ նրա, արվեստի քննադատությունը խնդիրներ ունի ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ շատ է կարևորում այս միջոցառումը, քանի որ վերջապես արվեստի քննադատները հնարավորություն ունեցան համախմբվել:
«Արվեստի գործը երկխոսություն է արվեստագետների և արվեստի քննադատների միջև: Սակայն շատ հաճախ մեզանում արվեստի քննադատների լռությունը բերում է նրան, որ այսօրվա նոր ստեղծվող մշակութային արտադրության մեջ մենք չենք կարողանում կողմնորոշվել, թե ինչ արժեհամակարգ ենք ձևավորում 21-րդ դարում: Եթե անցյալի մշակութային ժառանգությունը արժեքավորված է այս կամ այն կերպ, ապա ժամանակակից գործընթացներում դու չես տեսնի, որ այս կամ այն արվեստի գործը արվեստի քննադատների կողմից ենթարկվի քննադատության կամ ընդհակառակը»,- հավելեց նա:
Հ. Պողոսյանի խոսքերով, այսօր մենք իսկապես արվեստի քննադատների քննադատության կարիքը ունենք:
«Այսօր անհրաժեշտ է, որ արվեստի քննադատները ավելի ակտիվ գործեն և չլռեն, այլ արձագանքեն նոր ստեղծվող արվեստի գործերին»,- հավելեց նա:
Երկօրյա միջազգային սեմինարի ընթացքում մասնակիցները հանդես կգան մի շարք զեկուցումներով. «Ի՞նչ կարող ենք առաջարկել արվեստի քննադատության փոխարեն», «Կարո՞ղ է արդյոք արվեստի քննադատությունը լինի կառուցողական. Ի՞նչ է դա նշանակում», «Արվեստի քննադատության նոր գործառույթները» և այլն:

Placeholder