Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հոկտեմբերի 1-3-ը Փարիզում տեղի է ունենալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 35-րդ նստաշրջանի երիտասարդական 6-րդ ֆորումը` «Մեր լուման ճգնաժամի հաղթահարման գործում» խորագրով: Համաժողովի նպատակն է երիտասարդության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև կապի ամրապնդումը, որը թույլ կտա յուրաքանչյուր մասնակից երկրի պատվիրակներին կիսել իրենց տեսակետներն արդի խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև մասնակցել կազմակերպության ծրագրերի և գործողությունների զարգացմանը, տեղեկացնում են սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնից:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի երիտասարդական համաժողովն առաջին անգամ գումարվել է 1999 թվականին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 30-րդ նստաշրջանի ժամանակ: 2003-ին ընդունված որոշմամբ երիտասարդական ֆորումը դարձել է գլխավոր կոնֆերանսի անբաժան մասնիկը:
Ֆորումին մասնակցելու են 99 երկրի 18-24 տարեկան 147 երիտասարդներ, ովքեր ներկայացնում են երիտասարդական կազմակերպություններ և առնչվում են երիտասարդների հիմնախնդիրներին համայնքային մակարդակով:
Ֆորումին կմասնակցեն նաև 85 դիտորդներ 56 կազմակերպություններից` երիտասարդական կազմակերպությունների, միջազգային և տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ: Հինգ երիտասարդ լրագրողներ (ՅՈՒՆԵՍԿՕ-ի յուրաքանչյուր տարածաշրջանից) նույնպես կմասնակցեն` ֆորումի աշխատանքները լուսաբանելու նպատակով:
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովում կներկայացնեն երկու պատվիրակներ` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ՙԵրիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն՚ ՊՈԱԿ-ից և հասարակական ոլորտից:

Placeholder