ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ ՀԵՏ
Մշակույթ
12:58 30/09/2009

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ ՀԵՏ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նախօրեին Արցախ ժամանած հայ հանրահայտ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի հետ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարը բարձր է գնահատել մաեստրոյի ավանդը մշակույթի զարգացման գործում և հույս հայտնել, որ անվանի կոմպոզիտորը այսուհետ էլ կապրի ակտիվ ստեղծագործ կյանքով:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը քննարկվել են Արցախում մշակույթի և երգարվեստի հետ կապված մի շարք հարցեր:


Placeholder
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ ՀԵՏ