Երեվանում բացվել է DigiTec Expo 2009 ցուցահանդեսը
Տնտեսություն
12:57 02/10/2009

Երեվանում բացվել է DigiTec Expo 2009 ցուցահանդեսը

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումների DigiTec Expo 2009 միջազգային ցուցահանդեսը, որը նպատակաուղղված նոր գործարար կապերի հաստատմանն ու միջազգային կապերի ընդլայնմանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են գնտվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և շվեդական Ericsson (Jan Campbell) ընկերության փոխնախագահը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկատերերի միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր ելույթում նշել է, որ այս տարվա ցուցահանդեսի մասնակցիների թիվն ավելացել է 15 տոկոսով: Մասնակցել են 52 ընկերություններ, որոնք հնարավություն ունեն ներկայացնելու սեփական լուծումներն ու ծառայությունները: Ցուցահանդեսում ներկայացված էին Սփյուռքի, Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների, Պետեկամուտների կոմիտեի և կառավարություն տաղավարները:

Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվելու են նաև կառավարության խոշոր ծրագրերը` ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) ոլորտի զարգացմանը և էլեկտրոնային ընդհանրության ստեղծմանը, մասնավորապես` «Համակարգիչ բոլորի համար» և Գյումրիի տեխնոպարկի ստեղծման ծրագրերը:
Ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ` DigiTec Startup ֆորում, Էլեկտրոնային կառավարման համաժողով DigiTec, Digilife սեմինարներ:

Կայանալու են նաև ArmRobotics-ի մրցույթի եզրափակիչ փուլերը «Line Tracking» և «համակարգչային կեղծակերպում (սիմուլիացիա)» անվանակարգերում: Մրցապայքարում ընդգրկված են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Իրանի թիմերը:

Նշենք, որ ցուցահանդեսի կազմակերպիչներ են հանդիսանում Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկատերերի միությունն ու «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: Ցուցահանդեսի գլխավոր հովանավորը «UCOM» ընկերությունն է, իսկ պաշտոնական հովանավորը` ADC-ն:

Placeholder
Երեվանում բացվել է DigiTec Expo 2009 ցուցահանդեսը