Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վերջին շրջանում հնչեցված բազմաթիվ բողոքների հետքերով, թե դեղորայքը թանկացել է մոտ 10%-ով, Panorama.am-ի թղթակիցը դիմեց «Ալֆա Ֆարմ», «Նատալի Ֆարմ» և «Էսկուլապ» ընկեևրություններին, պարզաբանումներ ստանալու համար:
Պատասխանատուներ չհայտնաբերվեցին ո'չ «Ալֆա ֆարմ»-ում, ո'չ էլ «Նատալի ֆարմ»-ում: Մեր հարցերին պատասխանեցին միայն «Էսկուլապ» ընկերությունում: Ընկերության նախագահ Հրաչ Մինասյանը նշեց, որ այդ թանկացումները պայամանվորված են մասնավորապես վերջին շրջանում արտարաժույթի շուկայում եվրոյի կտրուկ բարձրացմամբ, քանի որ եվրոն թանկացել է 10%-ով:
Բացի այդ, Հ. Մինասյանը այս գործընթացը պայամանավորեց նաև այն քաղաքականությամբ, որ մոտ 2 ամիս առաջ վարում էին ոլորտի առաջատար ընկերությունները. այն է դեմպինգի քաղաքականությունը:
Ներկայումս այս քաղաքականությունն այլևս չի կիրառվում, հավաստեց Հ. Մինասյանը: Իսկ արդյո՞ք այս թանկացումները ապագայում շարունակվելու են հարցին Հ. Միանսյանը պատասխանեց, թե չի կարող կանխատեսումներ կատարել:

Placeholder