Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
15:15 02/10/2009
DEEP PURPLE-Ի ՀԻՄՆԱԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է. ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԱՅՏՆԻ ՌՈՔԵՐՆԵՐԸ ԿՕԳՆԵՆ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
Ցուրտ դասասենյակներ, քանդված հատակ, խոնավություն, անբարեկարգ վիճակ: «Անմարդկային պայմաններում երեխաները երաժշտություն էին սովորում, անգամ մեզ համար երաժշտական համար ցույց տվեցին», -այսօրվա ասուլիսում Գյումրիի երաժշտական դպրոցի պայմաններն այսպես նկարագրեց «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի շրջանակներում Հայաստան ժամանած «Do Something» բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին:
Հայաստան նա միայնակ չի եկել. նրա հետ են նաև ռոք-երաժշտության այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսին են` «Deep Purple» ռոք-խմբի հիմնադիր անդամ Իէն Գիլանը, «Black Sabbath» ռոք-խմբի հիմնադիր անդամ Թոնի Այոմին, «Asia» ռոք-խմբի հիմնադիր անդամ Ջոուֆ Դաունսը: Նրանց հետ է նաև մեծ թենիսի նախկին աստղ Փեթ Քեշը:
Նրանք բոլորը ու էլի հայտնի ռոք աստղեր այս տարի նախաձեռնել են բոլորիս շատ հայտնի և 20 տարի առաջ ձայնագրված Smoke on the Water երգի ռեմիքսի թողարկումը: Ինչպես Ջոն Դին տեղեկացրեց, երգի վաճառքի հասույթից ստացված ողջ գումարն ուղղվելու է Գյումրիի վերոնշյալ երաժշտական դպրոցը հիմնանորոգելուն: «Երաժշտությունը քանդված հասարակարգը դարմանելու մեջ մեծ դեր կարող է խաղալ», -հավելեց «Do Something» բարեգործական կազմակերպության տնօրենը: Երգի ռեմիքս տարբերակի առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ այսօր ասուլիսի ժամանակ:
«Asia» ռոք-խմբի հիմնադիր անդամ Ջոուֆ Դաունսը պատմեց, որ իրեն մի օր զանգել են և ասել, որ նման ծրագիր կա` պետք է օգնել Հայաստանին, և ինքն էլ մեծ հաճույքով լծվել է այդ մարդասիրական գործին:
Իեն Գիլանի համար շատ սիրելի գործ է այն ինչ անում է. «Ապշեցուցիչ է անել այն, ինչ սիրում ես և այն, ինչ երջանկություն կբերի մարդկանց»: 1988-ի ահեղ երկրաշարժից հետո Հայաստանում նրա և մասնավորապես, նրա ղեկավարած Deep Purple-ի համերգը շատերին օգնեց դուրս գալու ծանր վշտից: Համերգից ստացված հասույթն ուղղվել էր աղետի գոտուն:
«Black Sabbath» ռոք-խմբի հիմնադիր անդամ Թոնի Այոմին նույնպես հաճույքով է լծվել մարդասիրական գործին: «Երբ ինձ ասացին, ես ոչ մի խնդիր չտեսա միանալու այդ ամենին: Որոշ ռոք աստեղր իրենց պահում են ինչպես ռոք աստղեր, բայց չէ, մենք գործ ենք անում», -հավելեց Այոմին:
Նա նաև անկեղծացավ ու ասաց, որ մտադիր են մի հայտնի երգ էլ ձայնագրել, որից ստացված հասույթը շատ բացեր կփակի: Բայց դեռ չեն որոշել, թե մասնավորապես ինչ երգ կերգեն:

Placeholder