ԱՄՆ-ՈՒՄ Ա ԳՐԻՊԻ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ԿՍԿՍՎԵՆ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹԻՑ
Առողջություն
11:00 03/10/2009

ԱՄՆ-ՈՒՄ Ա ԳՐԻՊԻ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ԿՍԿՍՎԵՆ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹԻՑ

Խոզի գրիպի դեմ պատվաստանյութի առաջին չափաքանակը ԱՄՆ-ի առողջապահական հաստատություններ կհասնի արդեն երեքշաբթի: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը: Պատվաստանյութի հինգ ներկրողներից առաջինը կլինի հակագրիպային պատվաստանյութի արտադրությունում մասնագիտացած ընկերությունը:

Շաբաթվա ընթացքում, ընդհանուր առմամբ, պետք է ներկրվի 6-7 մլն չափաքանակ, որոնք կբաժանվեն 25 նահանգների առողջապահական հաստատությունների միջև, որոնք պատվաստանյութի ձեռքբերման համար հայտ էին ներկայացրել:

2-ից 49 տարեկանների համար Ա գրիպի վարակի դեմ նախատեսված պատվաստանյութը կտարածվի սփրեյի ձևով:
Placeholder
ԱՄՆ-ՈՒՄ Ա ԳՐԻՊԻ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ԿՍԿՍՎԵՆ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹԻՑ