Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տիրույթում չէ և չի կարող լինել: Այս մասին ևս մեկ անգամ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Փարիզում Եվրոպայի հայաշատ գաղթօջախների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում շրջանառվող մտահոգությունների մասին` հանրապետության նախագահը նաև անդրադարձել է այն հարցադրումներին, թե Թուրքիան գործընթացը կարող է օգտագործել Արցախի հարցում ճնշում գործադրելու համար, և վստահեցրել, որ նման բան չկա և չի կարող լինել:
«Ղարաբաղի հարցում գոյություն ունի բանակցությունների հստակ ձևաչափ, որով այն ընթանում է: Նախաստորագրված արձանագրությունները ոչ մի կապ չունեն Արցախի խնդրի հետ: Ակնհայտ է, որ այնտեղ ակնարկ անգամ չկա Ղարաբաղի մասին: Մեր դիրքորոշումը հստակ է. արցախյան կարգավորման հարցը չի գտնվում և չի կարող գտնվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տիրույթում: Սա Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է»,- ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը նաև հայտնել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում մոտ ապագայում բեկումնային զարգացումներ չեն սպասվում:
«Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը դեռևս բավականին աշխատանք է պահանջում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ մոտակա ժամանակաշրջանում այդ խնդրի կարգավորման համաձայնագրի ստորագրումը իրատեսական չէ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից մեկնարկել են Համահայկական ուղևորության շրջանակներում նախագահի հանդիպումները աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչների հետ, որի շրջանակներում երեկ` հոկտեմբերի 2-ին, Եվրոպայի հայաշատ գաղթօջախների հայկական կազմակերպությունների ու կառույցների շուրջ հարյուր ներկայացուցիչների հետ հանդիպում է կայացել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

Placeholder