ՆՈԲԵԼՅԱՆ ՇԱԲԱԹՆ ՍԿՍՎԵԼ Է
Մշակույթ
10:00 05/10/2009

ՆՈԲԵԼՅԱՆ ՇԱԲԱԹՆ ՍԿՍՎԵԼ Է

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտներում Նոբելյան մրցանակակրի անունը հայտարարելու համար Շվեդիայում բացվում է 108-րդ Նոբելյան շաբաթը: Առաջիկա օրերին հայտնի կդառնան նաև մյուս ոլորտների Նոբելյան մրցանակակիրները:

Վաղը Նոբելյան հանձնաժողովը կհայտարարի ֆիզիկայի ոլորտի մրցանակակրին, հոկտեմբերի 7-ին` քիմիայի, հոկտեմբերի 8-ին էլ հայտնի կդառնա գրականության Նոբելյան մրցանակակիրը: Իսկ ահա հոկտեմբերի 9-ին Օսլոյում կհայտարարվի խաղաղության Նոբելյան մրցանակակիրը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ ավանդույթի, Նոբելյան հանձնաժողովները մինչև վերջին պահը չեն հայտնում մրցանակակիրների անունները:

Placeholder
ՆՈԲԵԼՅԱՆ ՇԱԲԱԹՆ ՍԿՍՎԵԼ Է