Microsoft-ը սկսել է պայքարել խոզի գրիպի դեմ
Առողջություն
13:05 06/10/2009

Microsoft-ը սկսել է պայքարել խոզի գրիպի դեմ

Այս շաբաթ Microsoft Network-ը թողարկել My Health Info ծառայության բետա տարբերակը, որը տրամադրում է օգտագործողներին տարաբնույթ ծրագրեր, որոնք օգնում են հետևել սեփական առողջությանը: Բացի այդ, կորպորացիան մտադիր է հրապարակել իր պորտալում խոզի գրիպի վերաբերյալ տեղեկությունների կենտրոնի տվյալները:

Մասնավորաբար MSN-ի ամերիկացի օգտվողները հնարավորություն կստանան ժամանակին տեղեկանալ այն մասին, թե երբ իրենց շրջանում ի հայտ կգա խոզի գրիպի պատվաստանյութը, ինչպես նաև այլ օգտակար տեղեկություններ այս հիվանդության դեմ պայքարելու մասին:

Մի քանի տարի առաջ Microsoft-ը թողարկեց բժշկական ծառայություն HealthVault-ը, որը մտածված էր որպես յուրօրինակ առ-ցանց պահոց` օգտվողների առողջության մասին տեղեկություններով, ինչպիսիք են օրինակ նրա հիվանդության պատմությունը, կամ բժշկի նշանակումները:
Placeholder
Microsoft-ը սկսել է պայքարել խոզի գրիպի դեմ