ՆՈԲԵԼՅԱՆ ՇԱԲԱԹ. ԱՅՍՕՐ ԿՈՐՈՇՎԻ ՖԻԶԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ
Մշակույթ
10:24 06/10/2009

ՆՈԲԵԼՅԱՆ ՇԱԲԱԹ. ԱՅՍՕՐ ԿՈՐՈՇՎԻ ՖԻԶԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ

Այսօր Ստոկհոլմում ընթացող Նոբելյան 108-րդ շաբաթի շրջանակներում կհայտարարվի ֆիզիկայի ոլորտի մրցանակակիրը: Նախօրեին «Բժշկագիտության և ֆիզիոլգիա» անվանակարգում այս տարվա Նոբելյան մրցանակի դափնեկիրներն էին Էլիզաբեթ Բլեքբեռնը (Elizabeth H. Blackburn), Ջեկ Ժոստակը (Jack W. Szostak) և Քերոլ Գրեյդերը (Carol W. Greider):

Նշենք, որ այս տարի Նոբելյան մրցանակը կազմում է մոտ 975 հազար եվրո: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, յուրաքանչյուր անվանակարգում մրցանակի դափնեկիրներին ամեն տարի հանձնվում է 10 միլիոն շվեդական կրոն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին կհայտարարվեն քիմիայի, հոկտեմբերի 8-ին էլ` գրականության Նոբելյան մրցանակակիրների անունները: Իսկ ահա հոկտեմբերի 9-ին Օսլոյում կհայտարարվի խաղաղության Նոբելյան մրցանակակիրը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ ավանդույթի, Նոբելյան հանձնաժողովները մինչև վերջին պահը չեն հայտնում մրցանակակիրների անունները:
Placeholder
ՆՈԲԵԼՅԱՆ ՇԱԲԱԹ. ԱՅՍՕՐ ԿՈՐՈՇՎԻ ՖԻԶԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ