Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած Ֆիլիպ Ժանտիի թատրոնի դերսաններն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսեցին իրենց տպավորությունները երեկ կայացած «Զիգմունդ ֆոլի» ներկայացման մասին:
Դերասան Էրիկ դե Սարիան նշեց, որ ինքը շատ զարմացած է, թե ինչպիսի ուշադրությամբ էր հայ հանդիսատեսը հետևում ներկայացմանը: Նա, ներկայացնելով, թե ինչի մասին է ներկայացումը, նշեց, որ «Զիգմունդ Ֆոլին» պատմում է ինչպես է հեղինակը հանկարծակի արթնանում և ահով տեսնում, որ իր ձախ ձեռքը արդեն ինչ-որ ժամանակ քչփորում է իր գրապանները, իր դրամապանակը: Տեղի է ունենում խելահեղ հանդիպում հեղինակի և իր ձախ ձեռքի միջև:
«Այս ներկայացման նպատակն է, մարդկանց ներկայացնել, որ մարդ պետք է միշտ ելքեր փնտրի հաղթահարելու իր մեջ առկա եսերի բախումը»,-ասաց դերասանը:
«Մենք հուսով ենք, որ «Զիգմունդ Ֆոլի» ներկայացումը շատ է դուր եկել հայ հանդիսատեսին»,- կարծիք հայտնեց Էրիկ դե Սարիան:
Դերասանը պատմեց, որ այս ներկայացումը սոտեղծվել է Ֆիլիպ Ժանտիի և իր տիկնոջ Մարի Անդերվուդի կողմից`1983-1984 թվակններին: Այս ներկայացումը ներկայացվել է շուրջ 100 անգամ` հիմնականում Ֆրանսիայում և Եգիպտոսում: Այն ներկայացվել է մինչև 1996 թվականը, որից հետո ներկայացման հեղինակը սկսել է զբաղվել ռեժիսուրայով: Իսկ 2000 թվականին այն որոշ փոփոխություններով կրկին ներկայացվել է հանդիսատեսին:
Նշենք, որ «Զիգմունդ Ֆոլի» ներկայացումը մասնակցել է Էդինբուրգի հեղինակավոր փառատոնին և արժանացել է թատերագետների ամենաբարձր պրոֆեսիոնալ գնահատականին: Աշխարհահռչակ Ֆիլիպ Ժանտիի թատերական ընկերությունը ստեղծվել է 1967 թվականին:
Պար, երաժշտություն, կախարդանք `այս ամենը կարելի է տեսնել ճանաչված ֆրանսիացու իրերի, մատների և տիկնիկների թատրոնում:
«ՀԱՅ ՖԵՍՏ» յոթերորդ միջազգային թատերական փառատոնը Երևանում մեկնարկել է հոկտեմբերի 1-ին, իսկ փակումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին: Այս տարի փառատոնում հանդես կգան 22 երկրներից շուրջ 33 թատերական խմբեր:

Placeholder