Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
11:54 07/10/2009
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՊՀ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Այսօր մեկնարկեցին ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական` 30-րդ նիստի աշխատանքները: Այն շարունակվելու է մինչև հոկտեմբերի 8-ը:
Նիստին ներկա, հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը կարևորեց, որ հենց Հայաստանում է անցնում ԱՊՀ երկրներին հուզող տնտեսական հարցերի շուրջ այսպիսի կարևոր նիստը: «Ժամանակը թելադրում է նոր պահանջներ ու մոտեցումներ, որոնք հրատապ են ոչ միայն մրցակցային ճյուղերում փոխհարաբերություններում, այլև` ամբողջ հասարակության մեջ: Դա է ապացուցում այն փաստը, որ այսօր այստեղ ներկա են գտնվում ավելի քան 14 երկրների ներկայացուցիչներ»,- ասաց Ա. Շահնազարյանը:
Ըստ նրա, վերջին 15 տարվա ընթացքում բազմակողմ համագործակցությունը ԱՊՀ երկրների հետ համարվում է մեր պետության ներքին և արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Իսկ այսպիսի համագործակցությունը, ինչպես նշեց Ա. Շահնազարյանը, ներառում է ԱՊՀ երկրների կյանքի և գործունեության բոլոր ոլորտները, և համագործակցության մեջ հատուկ ուշադրություն է դարձվում հակամենաշնորհային մարմինների աշխատանքին:

Placeholder